Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հին, ձանձրալի երգի պես

Հին, ձանձրալի երգի պես
26.03.2019 | 15:07

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու այազանգերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը:

«Ես շատ հարգանքով եմ վերաբերվում հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին, բացի այն մարդկանցից, ովքեր իրենց թույլ են տալիս մեքենան վարելու ընթացքում ծխել, խոսել հեռախոսով կամ վատ կերպով վերաբերվել քաղաքացիներին»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Կարելի էր ցածրակարգ ու բարձր երաժշտության սիրահարներին էլ ընդգրկել այդ ցանկում: Գաղտնիք չէ, որ ստիպված ենք հարմարվել վարորդի ճաշակին: Լսել, ինչ նա է լսում: Եթե ականջակալները չեն փրկում: ՈՒղևորների համար էլ կանոներ պետք է սահմանել՝ երկար ու բարձր չխոսել հեռախոսով, դուռը կամաց կամ ուժեղ ծածկել, չվիճել վարորդի հետ: Իրականում շատ ասելու և անելու բան կա փոքր ինչ մոտենալու համար քաղաքակիրթ երթևեկության տեսլականին: Եվ այս ամենը հին, ձանձրալի երգի պես է, այնքան ենք լսել, որ էլ չի լսվում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ